Խորհուրդ Երկնքում Տե՛ս նաև Նախամահկանացու կյանք; Պատերազմ երկնքում; Փրկագնման ծրագիր Իրադարձություն նախամահկանացու կյանքում, երբ Հայրը ներկայացրեց իր ծրագիրն իր հոգևոր զավակներին, որոնք պիտի գային այս երկիր: Աստծո որդիներն ուրախությունից գոչում էին, Հոբ ԼԸ.7. Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, Ես. ԺԴ.12–13. Պատերազմ եղավ երկնքում, Հայտ. ԺԲ.7–11. Նախքան ծնվելը, նրանք ստացել էին իրենց առաջին դասերը հոգիների աշխարհում, ՎևՈՒ 138.56. Նախամահկանացու կյանքում Սատանան ապստամբեց, Մովսես 4.1–4. Բանականությունները կազմավորվել էին նախքան աշխարհի ստեղծումը, Աբր. 3.22. Աստվածները խորհուրդ արեցին միմյանց հետ, Աբր. 4.26. Աստվածներն ավարտեցին աշխատանքը, որը խորհրդակցել էին կատարել, Աբր. 5.2.