Քրիստոսի վարդապետությունը Տե՛ս նաև Ավետարան; Փրկագնման ծրագիր Հիսուս Քրիստոսի ավետարանի և ուսմունքների սկզբունքները: Անձրևի պես պիտի կաթի իմ վարդապետությունը, Բ Օր. ԼԲ.2. Տրտնջացողները կսովորեն վարդապետությունը, Ես. ԻԹ.24. Ժողովուրդները զարմանում էին նրա վարդապետության վրա, Մատ. Է.28. Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է, Հովհ. Է.16. Ամեն սուրբ գիրք օգտակար է վարդապետության համար, Բ Տիմ. Գ.16. Սա է Քրիստոսի վարդապետությունը, և միակ ճշմարիտ վարդապետությունը Հոր, 2 Նեփի 31.21 (2 Նեփի 32.6). Ձեր մեջ չպետք է լինեն վիճաբանություններ իմ վարդապետության կետերի վերաբերյալ, 3 Նեփի 11.28, 32, 35, 39–40. Սատանան մարդկանց սրտերը հակառակության է դրդում իմ վարդապետության կետերի վերաբերյալ, ՎևՈՒ 10.62–63, 67. Երեխաներին ուսուցանեք ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի վարդապետությունը, ՎևՈՒ 68.25. Միմյանց ուսուցանեք արքայության վարդապետությունը, ՎևՈՒ 88.77–78. Քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ՎևՈՒ 121.45.