Ջանասիրություն Հետևողական, անվեհեր ջանք՝ հատկապես Տիրոջը ծառայելիս և նրա խոսքին հնազանդվելիս: Լսեք ինձ ջանասիրաբար, Ես. ԾԵ.2. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են իրեն, Եբր. ԺԱ.6. Ամեն ջանք անելով՝ ձեր հավատքին ավելացրեք առաքինություն, Բ Պետ. Ա.5. Աստծո խոսքն ուսուցանեք ողջ ջանասիրությամբ, Հակոբ 1.19. Նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, Ալմա 17.2. Նրանք հոժար էին ողջ ջանասիրությամբ պահել պատվիրանները, 3 Նեփի 6.14. Ե՛կ գործենք ջանասիրաբար, Մոր. 9.6. Ջերմեռանդ ներգրավվեք բարի գործի մեջ, ՎևՈՒ 58.27. Ոչ էլ ծուլացեք, այլ աշխատեք ձեր զորությամբ, ՎևՈՒ 75.3. Ջանասիրաբար ուշք դարձրեք հավերժական կյանքի խոսքերին, ՎևՈՒ 84.43. Թող ամեն մարդ սովորի իր պարտականությունը և գործի ողջ ջանասիրությամբ, ՎևՈՒ 107.99.