Հուդա Իսկարիովտացի Հիսուսի Տասներկու առաքյալներից մեկը Նոր Կտակարանում (Մատ. Ժ.4; Մար. ԺԴ.10; Հովհ. Զ.72; ԺԲ.4): Նրա ազգանունը նշանակում էր «Կարիովթի մարդ»: Նա Հուդայի ցեղից էր և միակ Առաքյալն էր, որ Գալիլեացի չէր: Հուդան դավաճանեց Տիրոջը: Երեսուն արծաթ ստացավ Քրիստոսին քահանայապետերից մեկին հանձնելու համար, Մատ. ԻԶ.14–16 (Զաք. ԺԱ.12–13). Մատնեց Տիրոջը համբույրով, Մատ. ԻԶ.47–50 (Մար. ԺԴ.43–45; Ղուկ. ԻԲ.47–48; Հովհ. ԺԸ.2–5). Կախվեց, Մատ. ԻԷ.5. Սատանան մտավ Հուդայի մեջ, Ղուկ. ԻԲ.3 (Հովհ. ԺԳ.2, 26–30). Դավիթն ասել էր, որ Հուդան կդավաճանի Հիսուսին, Գոր. Ա.16 (Սաղ. ԽԱ.9).