Ադամը մարդկային ցեղի հայրապետն է երկրի վրա: Նրա օրինազանցությունը Եդեմի պարտեզում (Ծն. Գ; ՎևՈՒ 29.40–42; Մովսես 4) պատճառ եղավ, որ նա «ընկնի» և մահկանացու դառնա, անհրաժեշտ մի քայլ, որպեսզի մարդկությունը զարգանա այս երկրի վրա (2 Նեփի 2.14–29; Ալմա 12.21–26): Ուստի, մենք պետք է հարգանք մատուցենք Ադամին և Եվային՝ մեր հավերժական զարգացումը հնարավոր դարձնելու համար: Ադամը Հինավուրցն է, և նա հայտնի է նաև որպես Միքայել (Դան. 7; ՎևՈՒ 27.11; 107.53–54; 116; 138.38): Նա հրեշտակապետն է, և նա կրկին երկիր կգա, որպես մարդկային ընտանիքի հայրապետ՝ ի նախապատրաստումն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստի (ՎևՈՒ 29.26):