Տեր Տե՛ս նաև Աստված, Աստվածագլուխ; Հիսուս Քրիստոս Խորը հարգանքի և պատվի տիտղոս Հայր Աստծո և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար: Այդ տիտղոսը վերաբերում է նրանց դիրքին՝ որպես գերագույն, սիրող տերեր իրենց ստեղծածների վրա: Տիրոջ համար դժվար բան չկա, Ծն. ԺԸ.14. Տերը խոսեց Մովսեսի հետ դեմառդեմ, Ել. ԼԳ.11. Սիրիր Տիրոջը՝ քո Աստծուն, Բ Օր. Զ.5 (Մատ. ԻԲ.37; Մար. ԺԲ.30). Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու, Հես. ԻԴ.15. Տերն է իմ հովիվը, Սաղ. ԻԳ.1. Տերը զորավոր է և ուժեղ. պատերազմի մեջ ուժեղ, Սաղ. ԻԴ.8. Տեր Եհովան է իմ զորությունը, Ես. ԺԲ.2 (2 Նեփի 22.2). Ես՝ Տերս եմ քո Փրկիչը և քո Քավիչը, Ես. Կ.16. Տիրոջը՝ քո Աստծուն երկրպագիր, Մատ. Դ.10 (Ղուկ. Դ.8). Տերն ինչ մեծ բաներ արեց քեզ, Մար. Ե.19. Մեկ Տեր կա՝ Հիսուս Քրիստոսը, Ա Կոր. Ը.6. Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, Եփես. Դ.5. Ինքը՝ Տերը, վայր կգա երկնքից, Ա Թես. Դ.15. Ես կգնամ և կանեմ այն բաները, որոնք պատվիրել է Տերը, 1 Նեփի 3.7. Տերն արդարությամբ կդատի աղքատներին, 2 Նեփի 30.9. Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսրայելացիներին ազատեց ճորտությունից, Ալմա 29.11. Ոչինչ չի կարող մարդկանց փրկել, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տերը, Հել. 13.6 (Մոսիա 3.12). Լսեք ձեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը, ՎևՈՒ 15.1. Միշտ փնտրեք Տիրոջ երեսը, ՎևՈՒ 101.38. Երկրորդ գալստի ժամանակ Տիրոջ զգեստները կարմիր կլինեն, ՎևՈՒ 133.48 (Ես. ԿԳ.1–4). Աբրահամը խոսեց Տիրոջ հետ դեմառդեմ, Աբր. 3.11. Մենք հավատում ենք, որ ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս, ՀՀ 1.4.