Մորմոնի Գրքի մարգարե: Նա և նրա եղբայրը հիմնեցին Հարեդացիների ազգը, երբ մի խումբ ժողովրդի Բաբելոնի աշտարակից առաջնորդեցին դեպի խոստումի մի երկիր արևմտյան կիսագնդում (Եթեր 1–6): Նա այնպիսի մեծ հավատքով մարդ էր, որ Տիրոջ հետ խոսեց դեմառդեմ (ՎևՈՒ 17.1): Նրա պատմությունը շարադրված է Եթերի գրքում: