Ճանապարհ Տե՛ս նաև Հիսուս Քրիստոս; Քայլել, Քայլել Աստծո հետ Այն ուղին կամ ընթացքը, որին մարդ հետևում է: Հիսուսն ասաց, որ նա է ճանապարհը (Հովհ. ԺԴ.4–6): Պահիր Տիրոջ պատվիրանները և քայլիր նրա ճանապարհներում, Բ Օր. Ը.6. Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, Առակ. ԻԲ.6 (2 Նեփի 4.5). Տերն ասել է, որ իր ճանապարհները բարձր են մեր ճանապարհներից, Ես. ԾԵ.8–9. Նեղ է դուռը և նեղվածք է ճանապարհը, որը տանում է դեպի կյանք, Մատ. Է.13–14 (3 Նեփի 14.13–14; 27.33; ՎևՈՒ 132.22, 25). Աստված փորձությունից ազատվելու ճանապարհ կպատրաստի, Ա Կոր. Ժ.13. Տերը ոչ մի պատվիրան չի տալիս, եթե ճանապարհ չի պատրաստում իր զավակների համար, որ պահեն, 1 Նեփի 3.7 (1 Նեփի 9.6; 17.3, 13). Չկա ոչ մի ուրիշ ճանապարհ, բացի դռնից, 2 Նեփի 9.41. Դուք ազատ եք գործելու ինքնուրույն՝ ընտրելու հավիտենական մահվան ճանապարհը կամ հավերժական կյանքի ճանապարհը, 2 Նեփի 10.23. Սա է ճանապարհը. և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն, 2 Նեփի 31.21 (Մոսիա 3.17; Ալմա 38.9; Հել. 5.9). Իր Որդու պարգևով, Աստված պատրաստել է մի ավելի գերազանց ուղի, Եթեր 12.11 (Ա Կոր. ԺԲ.31). Ամեն մարդ քայլում է իր իսկ ճանապարհով, ՎևՈՒ 1.16. Դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով, ՎևՈՒ 104.16.