Պիղծ, Պղծություն Տե՛ս նաև Մեղք Սուրբ գրքերում՝ այն բանը, որը զզվանք և ատելություն է առաջացնում արդար և մաքուր մարդկանց մոտ: Ստախոս շուրթերը պղծություն են Տիրոջ համար, Առակ. ԺԲ.22. Հպարտությունը պիղծ է Տիրոջ աչքում, Հակոբ 2.13–22. Ամբարիշտները հանձնվում են սեփական պղծությունների ըմբռնմանը, Մոսիա 3.25. Անբարոյականությունը բոլոր մեղքերից ամենապիղծն է, բացի սպանությունից և Սուրբ Հոգին ուրանալուց, Ալմա 39.3–5. Տիրոջ զայրույթը բռնկված է նրանց պղծությունների դեմ, ՎևՈՒ 97.24.