Փոխակերպված էակներ Անձինք, որոնք այնպիսի փոփոխության են ենթարկվում, որ չտանեն ցավ կամ մահ, մինչև որ հարություն առնեն դեպի անմահություն. Ենովքը քայլեց Աստծո հետ. և նա չէր գտնվում. որովհետև Աստված վերցրեց նրան, Ծն. Ե.24 (Եբր. ԺԱ.5; ՎևՈՒ 107.48–49). Ոչ ոք չիմացավ Մովսեսի գերեզմանը մինչև այսօր, Բ Օր. ԼԴ.5–6 (Ալմա 45.19). Եղիան մրրիկով վեր ելավ երկինք, Դ Թագ. Բ.11. Եթե ես կամենում եմ, որ նա մնա մինչև ես գամ, քե՞զ ինչ, Հովհ. ԻԱ.22–23 (ՎևՈՒ 7.1–3). Դուք երբեք մահ չեք ճաշակի, 3 Նեփի 28.7. Որպեսզի նրանք մահ չճաշակեն, մի փոփոխություն էր կատարվել նրանց մարմնի հետ, 3 Նեփի 28.38 (4 Նեփի 1.14; Մորմ. 8.10–11). Հովհաննեսը՝ Սիրեցյալը, ապրելու է մինչև Տիրոջ գալուստը, ՎևՈՒ 7. Ես նա եմ, որ իմ ծոցն եմ վերցրել Ենովքի Սիոնը, ՎևՈՒ 38.4 (Մովսես 7.21, 31, 69). Ենովքը և նրա եղբայրները մի քաղաք են, որը պահպանվելու է մինչև արդարության օրը, ՎևՈՒ 45.12. Եղիան առանց մահ ճաշակելու երկինք էր վերցվել, ՎևՈՒ 110.13. Սուրբ Հոգին իջավ շատերի վրա, և նրանք հափշտակվեցին Սիոն, Մովսես 7.27.