Խորհուրդ Տե՛ս նաև Մարգարե Խրատներ, զգուշացումներ, առաջարկություններ և հրահանգներ՝ Տիրոջ և նրա կարգված ղեկավարների կողմից: Ես քեզ խորհուրդ եմ տալիս, Ել. ԺԸ.19. Աստված կառաջնորդի ինձ իր խորհրդով, Սաղ. ՀԳ.24. Խորհրդի բացակայությունից ժողովուրդն ընկնում է, Առակ. ԺԱ.14. Փարիսեցիներն ու օրինականներն անարգեցին Աստծո խորհուրդը, Ղուկ. Է.30. Ուսյալ լինելը լավ է, եթե նրանք ականջ են դնում Աստծո խորհուրդներին, 2 Նեփի 9.29. Լսեք խորհուրդը նրա, ով կարգել է ձեզ, ՎևՈՒ 78.2. Խորհուրդ ստացիր նրանից, ում ես նշանակել եմ, ՎևՈՒ 108.1. Նա տենչում է հաստատել իր խորհուրդը, այն խորհրդի փոխարեն, որը կարգել եմ ես, ՎևՈՒ 124.84. Ականջ դիր իմ ծառա Ջոզեֆի խորհրդին, ՎևՈՒ 124.89. Եթե մարդ չի փնտրում իմ խորհուրդը, նա զորություն չի ունենա, ՎևՈՒ 136.19.