Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի անունով և անունից գործելու թույլատվություն, որը շնորհված է երկրի վրա Աստծո գործը կատարելու համար կանչված և կարգված մարդկանց:
Նա իշխանություն տվեց տասներկու աշակերտներին, Մատ. Ժ.1 .
Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, Հովհ. ԺԵ.16 .
Նեփին և Լեքին քարոզեցին մեծ իշխանությամբ, Հել. 5.18 .
Նեփին՝ Հելամանի որդին, Աստծո մարդ էր, որը մեծ զորություն և իշխանություն ուներ Աստծուց, Հել. 11.18 (3 Նեփի 7.17 ).
Հիսուսը զորություն և իշխանություն տվեց տասներկու Նեփիացիներին, 3 Նեփի 12.1–2 .
Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից և կարգվել, ՎևՈՒ 20.2 .
Ոչ ոք չպետք է քարոզի իմ ավետարանը կամ կառուցի իմ Եկեղեցին, մինչև որ չկարգվի և Եկեղեցուն հայտնի չլինի, որ նա իշխանություն ունի, ՎևՈՒ 42.11 .
Երեցները պետք է քարոզեն ավետարանը՝ գործելով իշխանությամբ, ՎևՈՒ 68.8 .
Մելքիսեդեկյան Քահանայությունն ունի հոգևոր բաներում սպասավորելու իշխանություն, ՎևՈՒ 107.8, 18–19 .
Ինչ էլ որ մարդիկ կատարում են իշխանությամբ, դառնում է օրենք, ՎևՈՒ 128.9 .
Բոլոր նրանք, ովքեր քարոզում կամ սպասավորում են Աստծո համար, պետք է կանչվեն Աստծո կողմից՝ իշխանություն ունեցողների միջոցով, ՀՀ 1.5 .