Կերպարանափոխում
Այն մարդկանց վիճակը, որոնք ժամանակավորապես վերափոխվում են արտաքինով և ներքինով, այսինքն՝ բարձրացվում են հոգևոր ավելի բարձր աստիճանի, որպեսզի կարողանան դիմանալ երկնային էակների ներկայությանն ու փառքին:
Քրիստոսի կերպարանափոխումը
Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը տեսան Տիրոջը՝ փառավորված և կերպարանափոխված իրենց առաջ: Փրկիչը նախկինում խոստացել էր, որ Պետրոսին կտրվեն երկնքի արքայության բանալիները (Մատ. ԺԶ.13–19; ԺԷ.1–9; Մար. Թ.1–9; Ղուկ. Թ.28–36; Բ Պետ. Ա.16–18): Այս կարևոր իրադարձության ժամանակ, Փրկիչը, Մովսեսը և Եղիան տվեցին քահանայության խոստացված բանալիները Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին: Քահանայության այս բանալիներով Առաքյալները զորություն ունեցան շարունակելու արքայության աշխատանքը Հիսուսի համբարձվելուց հետո:
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ կերպարանափոխման սարի վրա Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը նույնպես կերպարանափոխվել էին: Նրանք տեսան երկրի տեսիլքը, ինչպես որ այն կհայտնվի իր ապագա փառավոր վիճակում (ՎևՈՒ 63.20–21): Նրանք տեսան Մովսեսին և Եղիային՝ երկու փոխակերպված էակների, և լսեցին Հոր ձայնը: Հայրն ասաց. «Սա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ. լսեք նրան» (Մատ. ԺԷ.5):