Հոգեղեն մարմնի և մսե ու ոսկրե ֆիզիկական մարմնի վերամիավորումը մահից հետո: Հարությունից հետո ոգին և մարմինն այլևս երբեք չեն առանձնանա, և մարդ կդառնա անմահ: Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթել է մահը, ամեն մարդ, որը ծնվել է երկրի վրա, հարություն կառնի (Ա Կոր. ԺԵ.20–22):
Հիսուս Քրիստոսն առաջին մարդն էր երկրի վրա, որը հարություն առավ (Գոր. ԻԶ.23; Կող. Ա.18; Հայտ. Ա.5): Նոր Կտակարանն ակնհայտ փաստեր է տալիս, որ Հիսուսը հարություն առավ իր ֆիզիկական մարմնով. նրա գերեզմանը դատարկ էր, նա ձուկ և մեղրախորիսխ կերավ, նա մսից ու ոսկորից մարմին ուներ, մարդիկ շոշափեցին նրան և հրեշտակներն ասացին, որ նա հարություն է առել (Մար. ԺԶ.1–6; Ղուկ. ԻԴ.1–12, 36–43; Հովհ. Ի.1–18): Վերջին օրերի հայտնությունները հաստատում են Քրիստոսի և ողջ մարդկության հարության իրականությունը (Ալմա 11.40–45; 40; 3 Նեփի 11.1–17; ՎևՈՒ 76; Մովսես 7.62):