Ասորեստան
Հնագույն կայսրություն, որը Հին Կտակարանի ժամանակներում իր ախոյան Բաբելոնի հետ իշխում էր Ասորիքի և Պաղեստինի հին նահանգներից շատերի վրա: Չնայած որ Ասորեստանցիները մեծ ուժ ունեին Ք.ծ.ա. 12-րդ դարից մինչև Ք.ծ.ա. 7-րդ դարը, նրանք երբեք ի վիճակի չեղան հիմնելու հաստատուն քաղաքական հասարակարգ: Նրանք իշխում էին ահաբեկչությամբ՝ կրակով ու սրով ջախջախելով իրենց թշնամիներին կամ թուլացնելով նրանց՝ կայսրության ծայրամասերը վտարելով բնակչության հոծ զանգվածներ: Նրանց հպատակները երբեք չդադարեցին նրանց ախոյանները լինելուց, և կայսրության ողջ պատմությունն ուղեկցվեց անդադար խռովություններով: (Տե՛ս Դ Թագ. ԺԸ–ԺԹ; Բ Մն. ԼԲ; Ես. Է.17–20; Ժ; ԺԹ; ԼԷ):