Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Կորստի որդիներ


Կորստի որդիներ

Սատանայի հետևորդները, որոնք հավերժության մեջ կտառապեն նրա հետ: Կորստի որդիների թվում են (1) նրանք, ովքեր հետևեցին Սատանային և ապստամբության համար դուրս գցվեցին երկնքից նախամահկանացու կյանքի ժամանակ և (2) նրանք, որոնց թույլ է տրվել ծնվել այս աշխարհում ֆիզիկական մարմնով, սակայն հետո նրանք ծառայել են Սատանային և կատարելապես ընդդիմացել են Աստծուն: Այդ երկրորդ խմբում եղածները հարություն կառնեն մեռելներից, սակայն չեն փրկագնվի երկրորդ (հոգևոր) մահից և չեն կարող բնակվել փառքի թագավորության մեջ (ՎևՈՒ 88.32, 35):