Կրակ Տե՛ս նաև Դժոխք; Երկիր – Երկրի մաքրագործումը; Մկրտություն, Մկրտել; Սուրբ Հոգի Մաքրելու, մաքրագործելու կամ սրբագործելու խորհրդանիշ: Կրակը կարող է ծառայել նաև որպես Աստծո ներկայության խորհրդանիշ: Քո Աստվածը մաշող կրակ է, Բ Օր. Դ.24. Տերն իր ծառաներին այրող կրակ է շինում, Սաղ. ՃԴ.4. Զորաց Տերն այցելելու է նրանց մաշող կրակի բոցով, Ես. ԻԹ.6 (2 Նեփի 27.2). Տերը գալիս է կրակով, Ես. ԿԶ.15. Նա հալեցնողի կրակի պես է, Մաղ. Գ.2 (3 Նեփի 24.2; ՎևՈՒ 128.24). Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով, Մատ. Գ.11 (Ղուկ. Գ.16). Արդարները կպահպանվեն կրակով, 1 Նեփի 22.17. Ամբարիշտները կկործանվեն կրակով, 2 Նեփի 30.10. Նեփին բացատրել է, թե ինչպես ենք մենք մկրտվել կրակով և Սուրբ Հոգով, 2 Նեփի 31.13–14 (3 Նեփի 9.20; 12.1; 19.13; Եթեր 12.14; ՎևՈՒ 33.11). Դու պետք է հայտարարես մեղքերի թողություն՝ մկրտությամբ և կրակով, ՎևՈՒ 19.31. Մեծ և պիղծ եկեղեցին վայր պիտի գցվի լափող կրակով, ՎևՈՒ 29.21. Երկիրը պիտի անցնի այնպես, ինչպես կրակից, ՎևՈՒ 43.32. Տիրոջ ներկայությունը նման կլինի հալեցնող կրակի, ՎևՈՒ 133.41. Ադամը մկրտվեց կրակով և Սուրբ Հոգով, Մովսես 6.66.