Փող Տե՛ս նաև Աշխարհիկություն; Հարստություններ; Ողորմություններ, Ողորմություններ տալը; Տասանորդ, Տասանորդել Մետաղադրամներ, թղթադրամ, վկայականներ կամ այլ բաներ, որոնք մարդիկ օգտագործում են ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար: Երբեմն այն նյութապաշտության խորհրդանիշ է: Դուք առանց փողի պիտի փրկագնվեք, Ես. ԾԲ.3. Տասներկուսին պատվիրվեց ոչինչ չվերցնել ճանապարհի համար՝ ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ փող, Մար. Զ.8. Պետրոսը Սիմոն մոգին ասաց, որ նրա փողը նրա հետ կկորչի, Գոր. Ը.20. Արծաթասիրությունն ամեն չարիքների արմատն է, Ա Տիմ. Զ.10. Փող մի ծախսեք այն բանի համար, ինչն արժեք չունի, 2 Նեփի 9.50–51 (Ես. ԾԵ.1–2; 2 Նեփի 26.25–27). Եթե նրանք աշխատում են փողի համար, նրանք կկորչեն, 2 Նեփի 26.31. Նախքան հարստություն որոնելը, որոնեք Աստծո արքայությունը, Հակոբ 2.18–19. Եկեղեցիները կասեն, որ ձեր փողով ձեզ կներվեն ձեր մեղքերը, Մորմ. 8.32, 37. Ով որ դրամ է տալիս Սիոնի գործի համար, ոչ մի դեպքում չի կորցնի իր վարձքը, ՎևՈՒ 84.89–90.