Անկախություն Տե՛ս նաև Ազատ, Ազատություն; Գերություն; Կամքի ազատություն Ազատ գործելու և մտածելու հնարավորություն ունենալու վիճակը կամ պայմանները: Ավետարանի սկզբունքներին հնազանդվելը մարդուն ազատում է մեղքի հոգևոր գերությունից (Հովհ. Ը.31–36): Ազատ կգնամ. որովհետև քո պատվիրաններն եմ փնտրում, Սաղ. ՃԺԹ.45. Որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է, Բ Կոր. Գ.17. Հաստատ կանգնեք այն ազատության մեջ, որով Քրիստոսը մեզ ազատ է դարձրել, Գաղ. Ե.1 (ՎևՈՒ 88.86). Մարդիկ ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք, 2 Նեփի 2.27. Այս երկիրն ազատության երկիր կլինի, 2 Նեփի 10.11. Մորոնին կանգնեցրեց ազատության դրոշը Նեփիացիների մեջ, Ալմա 46.36. Տերը և նրա ծառաներն ազատություն են հայտարարում գերյալ ոգիներին, ՎևՈՒ 138.18, 31, 42.