Բարկությունը ջղայնության արտահայտումն է: Տերը զգուշացրել է իր Սրբերին՝ զսպել իրենց բարկությունը (Մատ. Ե.22 ): Ոչ ծնողները, ոչ էլ երեխաները չպետք է վիրավորեն ընտանիքի մյուս անդամներին: Սուրբ գրքերում հաճախ բարկության փոխաբերական պատկերը կրակն է (2 Նեփի 15.25 ; ՎևՈՒ 1.13 ):
Եվ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց, Ծն. Դ.5 .
Տերը դանդաղ է բարկանալիս և բազումողորմ է, Սաղ. ՃԽԵ.8 .
Մեղմ պատասխանը հանգստացնում է բարկությունը, Առակ. ԺԵ.1 .
Բարկացկոտ մարդը կռիվ է գրգռում, բայց նա, ով դանդաղ է բարկանալիս, վեճը հանգստացնում է, Առակ. ԺԵ.18 (Առակ. ԺԴ.29 ).
Իմ անվան համար ես կուշացնեմ իմ բարկությունը, Ես. ԽԸ.9 .
Ես տարածեցի իմ ձեռքերը դեպի մի ժողովուրդ, որն ինձ միշտ բարկացնում է, Ես. ԿԵ.2–3 .
Ով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու, Մատ. Ե.39 .
Հայրե՛ր, մի բարկացրեք ձեր զավակներին, Եփես. Զ.4 .
Քանի որ ես ասացի ձեզ ճշմարտությունը, դուք բարկացած եք ինձ վրա, Մոսիա 13.4 .
Ես կայցելեմ այս ժողովրդին իմ բարկության մեջ, Ալմա 8.29 .
Ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում, ՎևՈՒ 59.21 .
Ես՝ Տերս, բարկացած եմ ամբարիշտների վրա, ՎևՈՒ 63.32 .