Մաքուր եվ Անմաքուր
Հին Կտակարանում Տերը Մովսեսին և հին Իսրայելացիներին հայտնել էր, որ միայն որոշ ուտելիքներ էին մաքուր կամ, այլ խոսքով, ուտելու համար պիտանի: Այն տարբերությունը, որն Իսրայելացիները դնում էին մաքուր և անմաքուր ուտելիքի միջև, մեծ ազդեցություն ուներ նրանց կրոնական և հասարակական կյանքի վրա: Որոշ կենդանիներ, թռչուններ և ձկներ համարվում էին մաքուր և ուտելու համար թույլատրելի, մինչդեռ մյուսներն անմաքուր էին և արգելված (Ղև. ԺԱ; Բ Օր. ԺԴ.3–20): Որոշ հիվանդ մարդիկ նույնպես անմաքուր էին համարվում:
Հոգևոր իմաստով, մաքուր լինելը մեղքից և մեղսավոր ցանկություններից զերծ լինելն է: Այս իմաստով այդ բառն օգտագործվում է՝ նկարագրելու համար մի մարդու, որն առաքինի է և ունի անարատ սիրտ (Սաղ. ԻԴ.4): Աստծո ուխտյալ ժողովրդին միշտ հատուկ հրահանգներ են տրվել՝ մնալու մաքուր (3 Նեփի 20.41; ՎևՈՒ 38.42; 133.5):