Դատապարտել, Դատապարտություն Տե՛ս նաև Դատել, Դատաստան; Վերջին դատաստան Մեղավոր համարել կամ այդպիսին համարվել Աստծո կողմից: Նենգավոր մարդուն Աստված կդատապարտի, Առակ. ԺԲ.2. Տիրոջից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք, Ա Կոր. ԺԱ.32. Մեր խոսքերը, գործերը և մտքերը կդատապարտեն մեզ, Ալմա 12.14. Իմանալով բաները և չանելով դրանք, մարդիկ ընկնում են դատապարտության տակ, Հել. 14.19. Եթե դադարենք գործելուց, մենք կընկնենք դատապարտության տակ, Մոր. 9.6. Ով իր եղբորը չի ներում, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ, ՎևՈՒ 64.9. Նա, ով մեղանչում է ավելի մեծ լույսի դեմ, ավելի մեծ դատապարտություն պիտի ստանա, ՎևՈՒ 82.3. Ողջ Եկեղեցին դատապարտության տակ է, մինչև որ նրանք ապաշխարեն և հիշեն Մորմոնի Գիրքը, ՎևՈՒ 84.54–57.