Կյանք Տե՛ս նաև Լույս, Քրիստոսի լույս; Հավերժական կյանք Աստծո զորությամբ հնարավոր դարձած ժամանակավոր և հոգևոր գոյություն: Ես այսօր քո առաջն եմ դնում կյանքը և բարին, Բ Օր. Լ.15–20. Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, Սաղ. ԺԶ.11. Արդարության հետևողը կյանք կգտնի, Առակ. ԻԱ.21. Ով որ գտնում է իր կյանքը, կկորցնի այն. և ով որ կորցնում է իր կյանքն ինձ համար, կգտնի այն, Մատ. Ժ.39 (Մատ. ԺԶ.25; Մար. Ը.35; Ղուկ. Թ.24; ԺԷ.33). Մարդու Որդին չի եկել կործանելու մարդկանց կյանքը, այլ փրկելու նրանց, Ղուկ. Թ.56. Նրանում էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր, Հովհ. Ա.4. Ինձ ուղարկողին հավատացողը մահից փոխվում է դեպի կյանք, Հովհ. Ե.24. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, Հովհ. ԺԴ.6. Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, մենք ամենաողորմելի մարդիկ ենք, Ա Կոր. ԺԵ.19–22. Աստվածայնությունն ունի այժմյան և գալիք կյանքի խոստումը, Ա Տիմ. Դ.8. Մեր զավակները կարողանան սպասել այն կյանքին, որը Քրիստոսում է, 2 Նեփի 25.23–27. Մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն, Ալմա 34.32 (Ալմա 12.24). Ես եմ լույսը և կյանքն աշխարհի, 3 Նեփի 9.18 (Մոսիա 16.9; 3 Նեփի 11.11; Եթեր 4.12). Օրհնյալ են նրանք, ովքեր հավատարիմ են՝ կյանքում լինի, թե մահվան մեջ, ՎևՈՒ 50.5. Սա է հավերժական կյանքերը՝ ճանաչել Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ՎևՈՒ 132.24. Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը, Մովսես 1.39.