Թերեստրիալ փառք Տե՛ս նաև Փառքի աստիճաններ Փառքի երեք աստիճաններից երկրորդը, որտեղ մարդիկ կբնակվեն վերջին դատաստանից հետո: Պողոսը տեսավ թերեստրիալ փառքը՝ այն նմանեցրեց լուսնի փառքի հետ, Ա Կոր. ԺԵ.40–41. Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան թերեստրիալ փառքը, ՎևՈՒ 76.71–80. Թերեստրիալի փառքը գերազանցում է թելեստիալի փառքը, ՎևՈՒ 76.91. Նրանք, ովքեր չեն կարողանում մնալ թերեստրիալ արքայության օրենքում, չեն կարողանա մնալ թերեստրիալ փառքում, ՎևՈՒ 88.23, 30, 38.