Եկեղեցու ղեկավարներին հաստատելը Տե՛ս նաև Ընդհանուր համաձայնություն Եկեղեցու տեղական և բարձրագույն ղեկավարների կոչումներում ծառայողների համար աջակցություն խնդրելը: Հեսուին բոլոր ժողովրդի առաջ կանգնեցրու և նրանց աչքի առաջ նրան պատվեր տուր, Թվ. ԻԷ.18–19. Բոլոր ժողովուրդն աղաղակեց և ասաց. Աստված փրկի՜ թագավորին, Ա Թագ. Ժ.24. Հավատացեք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք, Բ Մն. Ի.20. Հնազանդվեք նրանց, ովքեր հսկում են ձեր վրա, Եբր. ԺԳ.17. Դու կաջակցվես Տիրոջ կողմից, որովհետև դու չտրտնջացիր, 1 Նեփի 3.6. Ովքեր ընդունեցին մարգարեներին, խնայվեցին, 3 Նեփի 10.12–13. Ուշք դարձրեք այս տասներկուսի խոսքերին, 3 Նեփի 12.1. Իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է, ՎևՈՒ 1.38. Նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ՎևՈՒ 21.5. Նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ, ՎևՈՒ 84.35–38. Նա, ով ընդունում է ինձ, ընդունում է նրանց, ում ես ուղարկել եմ, ՎևՈՒ 112.20. Եթե իմ ժողովուրդն ականջ չդնի այն մարդկանց ձայնին, որոնց ես նշանակել եմ, նա չի օրհնվի, ՎևՈՒ 124.45–46.