Իմաստություն Տե՛ս նաև Գիտություն; Հասկանալ; Ճշմարտություն Ճիշտ դատելու աստվածային պարգև կամ կարողություն: Մարդն իմաստություն է ձեռք բերում փորձով և սովորելով և Աստծո խորհուրդներին հետևելով: Առանց Աստծո օգնության, մարդը չունի ճշմարիտ իմաստություն (2 Նեփի 9.28; 27.26): Աստված Սողոմոնին իմաստություն տվեց, Գ Թագ. Դ.29–30. Ամեն բանի գլուխն իմաստությունն է. ուստի, իմաստություն ստացիր, Առակ. Դ.7. Իմաստություն ստացողը սիրում է իր հոգին, Առակ. ԺԹ.8. Հիսուսն աճում էր իմաստությունով, Ղուկ. Բ.40, 52. Եթե մեկն իմաստության պակաս ունի, թող խնդրի Աստծուն, Հակ. 1.5 (ՎևՈՒ 42.68; ՋՍ–Պ 1.11). Ես ձեզ ասում եմ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել, Մոսիա 2.17. Իմաստություն սովորիր քո երիտասարդության տարիներին, Ալմա 37.35. Սրբերը կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, ՎևՈՒ 89.19. Թող նա, ով բանիմաց չէ, իմաստություն սովորի՝ իրեն խոնարհեցնելով և կանչելով առ Տերը, ՎևՈՒ 136.32.