Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հին Կտակարան


Հին Կտակարան

Հին մարգարեների գրվածքները, ովքեր գործում էին Սուրբ Հոգու ազդեցությամբ և շատ դարեր շարունակ վկայում էին Քրիստոսի և նրա գալիք ծառայության մասին: Այն պարունակում է նաև Աբրահամի և նրա հետնորդների պատմությունը, սկսած Աբրահամից և այն ուխտից, կամ կտակարանից, որը Տերը հաստատեց Աբրահամի և նրա ժառանգների հետ:

Հին Կտակարանի առաջին հինգ գրքերը գրվել են Մովսեսի կողմից: Դրանք են՝ Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց և Երկրորդ Օրինաց: Ծննդոցը վերաբերում է երկրի, մարդկության, լեզուների, ռասաների ծագմանը և Իսրայելի տան սկիզբ առնելուն:

Պատմական գրքերը պատմում են Իսրայելի հետ կապված իրադարձությունների մասին: Դրանք են՝ Հեսուի, Դատավորաց, Հռութի, Թագավորաց Ա, Բ, Գ և Դ, Մնացորդաց Ա և Բ, Եզրասի, Նեեմիայի և Եսթերի գրքերը:

Բանաստեղծական գրքերում արձանագրված են մարգարեների իմաստությունների ու գրականության որոշ մասեր: Դրանք են՝ Հոբի, Սաղմոս, Առակաց, Ժողովող, Երգ Երգոց գրքերը և Երեմիայի ողբերը:

Մարգարեներն Իսրայելին զգուշացնում էին իր մեղքերի համար և վկայում էին հնազանդությունից եկող օրհնությունների մասին: Նրանք մարգարեանում էին Քրիստոսի գալստի մասին, որը պիտի քավեր նրանց մեղքերը, ովքեր ապաշխարում են, ստանում արարողությունները և ապրում են ավետարանով: Մարգարեների գրքերն են՝ Եսայիայի, Երեմիայի, Եզեկիելի, Դանիելի, Ովսեի Հովելի, Ամովսի, Աբդիայի, Հովնանի, Միքիայի, Նաումի, Ամբակումի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի մարգարեությունները:

Հին Կտակարանի գրքերը մեծամասամբ գրվել են եբրայերեն: Որոշ գրվածքներ գրվել են ազգակից՝ արամեական լեզվով: