Ղուկաս
Ղուկասի ավետարանի և Գործք գրքի հեղինակը և Պողոսի միսիոներական գործընկերը Նոր Կտակարանում: Նա ծնվել էր Հույն ծնողներից և զբաղվում էր բժշկությամբ (Կող. Դ.14): Ղուկասը լավ կրթված էր: Նա իրեն ներկայացնում է որպես Պողոս Առաքյալի գործընկեր, երբ Տրովադայում միանում է Պողոսին (Գոր. ԺԶ.10–11): Ղուկասը Պողոսի հետ էր նաև Փիլիպպեում՝ դեպի Երուսաղեմ Պողոսի վերջին ճամփորդության ժամանակ (Գոր. Ի.6), և երկուսը միասին էին մինչև Հռոմ ժամանելը: Ղուկասը Պողոսի հետ էր նաև նրա հռոմեական երկրորդ բանտարկության ժամանակ (Բ Տիմ. Դ.10): Ըստ ավանդության՝ նա նահատակվել է, որպես մարտիրոս:
Ղուկասի ավետարանը
. Ղուկասի գրած պատմությունը Հիսուս Քրիստոսի և նրա մահկանացու ծառայության մասին: Գործք Առաքելոց գիրքը Ղուկասի ավետարանի շարունակությունն է: Ղուկասը թողել է Հիսուսի ծառայության մասին լավ գրված պատմություն՝ Հիսուսին ներկայացնելով որպես Փրկիչ՝ և՛ հրեաների, և՛ հեթանոսների համար: Նա շատ է գրել Հիսուսի ուսմունքների և նրա գործերի մասին: Միայն Ղուկասում է հիշատակվում Զաքարիային և Մարիամին Գաբրիելի այցելելու մասին (Ղուկ. Ա). մանուկ Հիսուսին հովիվների այցելելու մասին (Ղուկ. Բ.8–18). Հիսուսի տասներկու տարեկանում տաճարում լինելու մասին (Ղուկ. Բ.41–52). յոթանասունի մասին, որոնք հանձնարարվում և ուղարկվում են (Ղուկ. Ժ.1–24). Հիսուսի արյան քրտընքի մասին (Ղուկ. ԻԲ.44). խաչի վրա չարագործի հետ Հիսուսի երկխոսության մասին (Ղուկ. ԻԳ.39–43). և իր հարությունից հետո Հիսուսի ձուկ և մեղրախորիսխ ուտելու մասին (Ղուկ. ԻԴ.42–43):
Գլուխների ընդհանուր տեսության համար, Տե՛ս «Ավետարաններ» թեման: