Ինչպես օգտագործված է սուրբ գրքերում, սուրբ բառն ունի երկու իմաստ՝ (1) լինել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հավատարիմ անդամ. և (2) այն ինչ սրբազան է, ունի աստվածային բնույթ կամ հոգևոր և բարոյական մաքրություն: Սուրբի հականիշը սովորականն է, կամ անսուրբը:
Սողոսը Երուսաղեմում մեծ չարիք էր գործում Սրբերի հանդեպ, Գոր. Թ.1–21 .
Պետրոսը եկավ սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդիայում, Գոր. Թ.32 .
Ձեզ ամենքիդ, որ Հռոմում եք, կանչված Սրբերիդ, շնորք լինի ձեզ և խաղաղություն, Հռովմ. Ա.7 .
Դուք Սրբերի համաքաղաքացիներն եք, Եփես. Բ.19–21 .
Ես տեսա Գառի Եկեղեցին, ովքեր Աստծո սրբերն էին, 1 Նեփի 14.12 .
Բնական մարդը թշնամի է Աստծուն, մինչև որ չի դառնում Սուրբ՝ Քրիստոսի քավության միջոցով, Մոսիա 3.19 .
Ես՝ Տերս, օրհնեցի հողն իմ Սրբերի օգտագործման համար, ՎևՈՒ 61.17 .
Սատանան պատերազմում է Աստծո Սրբերի հետ, ՎևՈՒ 76.28–29 .
Աշխատեք ջանասիրաբար, որ սրբերին նախապատրաստեք դատաստանի համար, որը պիտի գա, ՎևՈՒ 88.84–85 .
Սրբերը պետք է բաժին հանեն իրենց ստացվածքից՝ աղքատների ու տառապյալների համար, ՎևՈՒ 105.3 .
Վերոհիշյալ պաշտոնները ես տվել եմ ծառայության գործի և իմ սրբերի կատարելության համար, ՎևՈՒ 124.143 (Եփես. Դ.12 ).
. Դուք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ կլինեք, Ել. ԺԹ.5–6 (Ա Պետ. Բ.9 ).
Տերը պատվիրեց Իսրայելին. Սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ, Ղև. ԺԱ.44–45 .
Նրանք, ովքեր մաքուր են ձեռքով և անարատ՝ սրտով, կկանգնեն նրա սրբության տեղում, Սաղ. ԻԴ.3–4 .
Սովորեցրեք իմ ժողովրդին սուրբի և անսուրբի տարբերությունը, Եզեկ. ԽԴ.23 .
Մի՛ կատակիր սրբազան բաների հետ, ՎևՈՒ 6.12 .
Դու չես կարող գրել այն, ինչը սրբազան է, եթե դա չտրվի ինձանից, ՎևՈՒ 9.9 .
Դուք պետք է ինքներդ ձեզ պարտավորեցնեք՝ ամենայն սրբությամբ վարվել, ՎևՈՒ 43.9 .
Իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում, ՎևՈՒ 45.32 .
Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է, ՎևՈՒ 63.64 .
Փոքր երեխաները սուրբ են, ՎևՈՒ 74.7 .
Նվիրագործեք այդ տեղը և այն սուրբ կդարձվի, ՎևՈՒ 124.44 .