Այն օրենքներն ու պահանջները, որոնք Աստված տալիս է մարդկությանը՝ թե՛ մեկ հոգուն, թե՛ ընդհանուրին: Պատվիրանները պահելը Տիրոջ օրհնությունները կբերի հնազանդի վրա (ՎևՈՒ 130.21 ):
Նոյն արեց բոլորը, ինչպես Աստված պատվիրել էր նրան, Ծն. Զ.22 .
Գնացեք իմ կանոններով և պահեք իմ պատվիրանները, Ղև. ԻԶ.3 .
Պահիր իմ պատվիրանները և կապրես, Առակ. Դ.4 (Առակ. Է.2 ).
Անխախտ եղիր պատվիրանները պահելիս, 1 Նեփի 2.10 .
Տերը չի տալիս պատվիրաններ, առանց ուղի պատրաստելու, 1 Նեփի 3.7 .
Ես պետք է վարվեմ Աստծո խիստ հրամանների համաձայն, Հակոբ 2.10 .
Քանի դեռ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում, Հարոմ 1.9 (Ալմա 9.13 ; 50.20 ).
Քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները, Ալմա 37.35 .
Այս պատվիրաններն ինձանից են, ՎևՈՒ 1.24 .
Քննեք այս պատվիրանները, ՎևՈՒ 1.37 .
Նրանք, ովքեր չեն պահում պատվիրանները, չեն կարող փրկվել, ՎևՈՒ 18.46 (ՎևՈՒ 25.15 ; 56.2 ).
Իմ պատվիրանները հոգևոր են. դրանք ոչ բնական են, ոչ էլ ֆիզիկական, ՎևՈՒ 29.35 .
Պատվիրանները տրվում են, որպեսզի մենք կարողանանք հասկանալ Տիրոջ կամքը, ՎևՈՒ 82.8 .
Ես չգիտեմ, բացի այն, որ Տերը պատվիրել է ինձ, Մովսես 5.6 .
Տերը կփորձի մարդկանց, որ տեսնի, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ նա պատվիրում է նրանց, Աբր. 3.25 .