Լուծ Տե՛ս նաև Աշակերտ Հարմարանք, որը դրվում է անասունների կամ մարդկանց պարանոցին՝ միմյանց լծակցելու համար: Քրիստոսի լուծն աշակերտության խորհրդանիշ է, մինչդեռ ճորտության լուծը ճնշման խորհրդանիշ է: Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև, Մատ. ԺԱ.29–30. Անհավասար լծակից մի եղեք անհավատներին, Բ Կոր. Զ.14. Ծառայության լծի տակ մի մտեք, Գաղ. Ե.1. Ոչ էլ փափագում ենք որևէ մեկին բերել ճորտության լծի, Ալմա 44.2. Սրբերի տառապանքները երկաթե լուծ է, ամուր կապանք է, և դժոխքի շղթաներն են, ՎևՈՒ 123.1–3, 7–8.