Անարգանք Տե՛ս նաև Հայհոյել, Հայհոյանք Անհարգալից կամ արհամարհական վերաբերմունք սուրբ բաների հանդեպ. հատկապես Աստծո անվան անհարգալից օգտագործում: Քո Տեր Աստծո անունը դատարկ տեղը մի հիշատակիր, Ել. Ի.7 (2 Նեփի 26.32; Մոսիա 13.15; ՎևՈՒ 136.21). Ինչո՞ւ ենք մենք անարգում մեր հայրերի ուխտը, Մաղ. Բ.10. Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, Մատ. ԺԲ.34–37. Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք, որ չպետք է այդպես լինի, Հակ. Գ.10. Մեր խոսքերը կհանդիմանեն մեզ, Ալմա 12.14 (Մոսիա 4.30). Թող բոլոր մարդիկ զգուշանան, թե ինչպես են գործածում իմ անունն իրենց շուրթերով, ՎևՈՒ 63.61–62.