Խորան
Տիրոջ տուն՝ Իսրայելացիների երկրպագության կենտրոնը Եգիպտոսից դուրս գալուց հետո: Իրականում խորանը փոխադրելի տաճար էր, որը կարելի էր մասերի բաժանել և կրկին հավաքել: Իսրայելի զավակներն օգտագործում էին խորանը մինչև որ կառուցեցին Սողոմոնի տաճարը (ՎևՈՒ 124.38):
Խորանի ձևն Աստված հայտնի դարձրեց Մովսեսին (Ել. ԻԶ–ԻԷ), և Իսրայելի զավակներն այն կառուցեցին ըստ այդ ձևի (Ել. ԼԵ–Խ): Երբ խորանը պատրաստ էր, մի ամպ պատեց վրանը, և Տիրոջ փառքը լցրեց խորանը (Ել. Խ.33–34): Ամպն Աստծո ներկայության նշան էր: Գիշերն այն կրակի տեսք ուներ: Երբ ամպը կանգ էր առնում վրանի վրա, Իսրայելի զավակները ճամբար էին դնում: Երբ այն շարժվում էր, նրանք շարժվում էին ամպի հետ (Ել. Խ.36–38; Թվ. Թ.17–18): Իսրայելի զավակները խորանն իրենց հետ տանում էին՝ անապատում իրենց դեգերումների ժամանակ և Քանանի երկիրը նվաճելիս: Այդ նվաճումից հետո, խորանը տեղադրվեց Սելովում, այն տեղում, որը Տերն էր ընտրել (Հես. ԺԸ.1): Այն բանից հետո, երբ Իսրայելի զավակները կառուցեցին Սողոմոնի տաճարը, խորանն ամբողջովին անհետացավ պատմությունից:
Տերը և Եսայիան, օգտագործել են խորանը, որպես Սիոն և Երուսաղեմ քաղաքների խորհրդանիշ Տիրոջ երկրորդ գալստի ժամանակ (Ես. ԼԳ.20; Մովսես 7.62):