Ամմոն՝ Մոսիայի որդի Տե՛ս նաև Անթի-Նեփի-Լեքիներ; Մոսիա՝ Բենիամինի որդի; Մոսիայի որդիները Մորմոնի Գրքում՝ Մոսիա թագավորի որդին: Ամմոնը ծառայեց որպես միսիոներ, որի ջանասեր ծառայությունն օգնեց բազում հոգիներ դարձի բերել դեպի Քրիստոսը: Անհավատ էր, որը փնտրում էր կործանել Եկեղեցին, Մոսիա 27.8–10, 34. Մի հրեշտակ հայտնվեց նրան և նրա ընկերներին, Մոսիա 27.11. Ապաշխարեց և սկսեց քարոզել Աստծո խոսքը, Մոսիա 27.32–28.8. Հրաժարվեց թագավոր հռչակվել և, փոխարենը, գնաց Լամանացիների հողը՝ Աստծո խոսքը քարոզելու, Ալմա 17.6–9. Ուղղություն ստանալու համար ծոմ պահեց և աղոթեց, Ալմա 17.8–11. Գերեվարվեց թագավոր Լամոնիի մոտ, Ալմա 17.20–21. Փրկեց Լամոնիի հոտերը, Ալմա 17.26–39. Քարոզեց Լամոնիին, Ալմա 18.1–19.13. Գոհություն հայտնեց Աստծուն և հաղթվեց ուրախությունից, Ալմա 19.14. Նրա նորադարձները երբեք չհեռացան, Ալմա 23.6. Ցնծում էր՝ հազարավորների ճշմարտության բերելիս Աստծո ձեռքին գործիք լինելու համար, Ալմա 26.1–8 (Ալմա 26.1–37). Անթի-Նեփի-Լեքի ժողովրդին առաջնորդեց դեպի անվտանգություն, Ալմա 27. Մեծ ուրախություն ապրեց՝ հանդիպելով իր եղբայրներին, Ալմա 27.16–18.