Կնիք, Կնքում Տե՛ս նաև Արարողություններ; Եղիա; Քահանայություն Երկրի վրա քահանայության իշխանությամբ կատարված արարողությունները վավերական դարձնել երկնքում: Արարողությունները կնքվում են, երբ դրանք ստանում են Խոստումի Սուրբ Հոգու, այսինքն՝ Սուրբ Հոգու հաստատումը: Ինչ որ կապեք երկրի վրա, կկապվի երկնքում, Մատ. ԺԶ.19 (Մատ. ԺԸ.18; ՎևՈՒ 124.93; 132.46). Դուք կնքվեցիք Խոստումի Սուրբ Հոգով, Եփես. Ա.13. Ես քեզ զորություն եմ տալիս, որ ինչ որ կնքես երկրի վրա, կկնքվի երկնքում, Հել. 10.7. Նրանց զորություն է տված՝ կնքելու և՛ երկրի վրա, և՛ երկնքում, ՎևՈՒ 1.8. Սելեստիալ փառքում գտնվողները կկնքվեն Խոստումի Սուրբ Հոգով, ՎևՈՒ 76.50–70. Եղիան կնքման զորության բանալիները հանձնում է Ջոզեֆ Սմիթի ձեռքը, ՎևՈՒ 110.13–16. Դա կնքող և կապող զորություն է, ՎևՈՒ 128.14. Մարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է իմանալ, որ մարդ կնքվել է հավերժական կյանքի համար, ՎևՈՒ 131.5. Բոլոր ուխտերը, որոնք չեն կնքվել Խոստումի Սուրբ Հոգով, վերջանում են մարդկանց մահանալու հետ, ՎևՈՒ 132.7. Մեծ աշխատանքը, որը պիտի արվի տաճարներում, ներառում է երեխաներին իրենց ծնողների հետ կնքելը, ՎևՈՒ 138.47–48.