Մովսես
Հին Կտակարանի մարգարե, որն Իսրայելացիներին դուրս բերեց Եգիպտական գերությունից և նրանց տվեց մի շարք կրոնական, հասարակական և սննդականոն օրենքներ, ինչպես որ հայտնվել էր Աստծո կողմից:
Մովսեսի ծառայությունն անցնում է նրա մահկանացու կյանքի սահմաններից դուրս: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Եղիայի հետ միասին, նա եկավ Կերպարանափոխման սար և քահանայության բանալիները հանձնեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (Մատ. ԺԷ.3–4; Մար. Թ.3–8; Ղուկ. Թ.30; ՎևՈՒ 63.21):
Մովսեսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, 1836թ. ապրիլի 3-ին, Օհայոյի Կիրթլենդ տաճարում, և նրանց շնորհեց Իսրայելի հավաքման բանալիները (ՎևՈՒ 110.11):
Վերջին օրերի հայտնությունները շատ բաներ են ասում Մովսեսի մասին: Նա հաճախ է հիշատակվում Մորմոնի Գրքում, իսկ Վարդապետություն և Ուխտերից մենք սովորում ենք նրա ծառայության մասին (ՎևՈՒ 84.20–26), և որ նա քահանայությունը ստացել էր իր աներոջից՝ Հոթորից (ՎևՈՒ 84.6):
Վերջին օրերի հայտնությունները հաստատում են նաև Իսրայելի զավակների մեջ նրա ծառայության մասին աստվածաշնչյան պատմությունը, և վերահաստատում են, որ նա եղել է Հին Կտակարանի առաջին հինգ գրքերի հեղինակը (1 Նեփի 5.11; Մովսես 1.40–41):
Մովսեսի գիրքը
Գիրք Թանկագին Մարգարիտում, որը պարունակում է Ծննդոցի առաջին յոթ գլուխների Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված թարգմանությունը:
1-ին գլուխն արձանագրում է այն տեսիլքը, որում Մովսեսը տեսավ Աստծուն, որը նրան հայտնի դարձրեց փրկության ամբողջ ծրագիրը: 2–5-րդ գլուխները ստեղծման և մարդու անկման պատմություններն են: 6–7-րդ գլուխները տեսիլք են Ենովքի և երկրի վրա նրա ծառայության մասին: 8-րդ գլուխը տեսիլք է Նոյի և մեծ ջրհեղեղի մասին:
Մովսեսի հինգ գրքերը
Հին Կտակարանի առաջին հինգ գրքերը հայտնի են որպես Մովսեսի գրքեր: Լաբանից վերցված Նեփիի արույրե թիթեղները պարունակում էին Մովսեսի գրքերը (1 Նեփի 5.11):