Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նաթան


Նաթան

Հին Կտակարանի մարգարե՝ Դավիթ թագավորի ժամանակ: Երբ Դավիթն առաջարկեց տաճար կառուցել Տիրոջ համար, Տերը Նաթանին հրահանգեց Դավթին ասել, որ նա չպետք է կառուցի այն: Նաթանը նաև կշտամբեց Դավթին նրա զինվորներից մեկի՝ Ուրիայի մահվան պատճառը լինելու համար և Ուրիայի կնոջը՝ Բերսաբեին վերցնելու համար (Բ Թագ. ԺԲ.1–15; ՎևՈՒ 132.38–39): Սադովկը Նաթանի հետ թագավոր օծեց Դավթի որդուն՝ Սողոմոնին (Գ Թագ. Ա.38–39, 45):

Տպել