Պատվել Տե՛ս նաև Գնահատել; Պատկառանք Ինչպես սովորաբար օգտագործվում է սուրբ գրքերում՝ հարգանք և պատկառանք ցուցաբերել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Պատվիր քո հորը և քո մորը, Ել. Ի.12 (1 Նեփի 17.55; Մոսիա 13.20). Պատվիր Տիրոջը քո ստացվածքից, Առակ. Գ.9. Եթե մեկը ծառայի ինձ, Հայրս կպատվի նրան, Հովհ. ԺԲ.26. Ամուսինները պետք է պատիվ տան իրենց կանանց, Ա Պետ. Գ.7. Իրենց շուրթերով են միայն պատվում Տիրոջը, 2 Նեփի 27.25 (Ես. ԻԹ.13). Ես չեմ փնտրում աշխարհի պատիվը, Ալմա 60.36. Դևն ապստամբեց իմ դեմ, ասելով. Տո՛ւր ինձ քո պատիվը, որն իմ զորությունն է, ՎևՈՒ 29.36. Հավատարիմները կպսակվեն պատվով, ՎևՈՒ 75.5 (ՎևՈՒ 124.55). Տերը բերկրանքով պատվում է նրանց, ովքեր ծառայում են իրեն, ՎևՈՒ 76.5. Նրանք ընտրված չեն, որովհետև տենչում են մարդկանց գովասանքներին, ՎևՈՒ 121.34–35. Մենք հավատում ենք օրենքը հարգելուն և պաշտպանելուն, ՀՀ 1.12 (ՎևՈՒ 134.6).