Բարօրություն Տե՛ս նաև Աղքատ; Ընծա; Ծառայություն; Ծոմ, Ծոմապահություն; Ողորմություններ, Ողորմություններ տալը Մարդկանց հոգևոր և նյութական կարիքները հոգալու գործընթացը և միջոցները: Ձեռքդ լայն բաց քո երկրում եղած աղքատ և չքավոր եղբորդ, Բ Օր. ԺԵ.11. Ով որ աղքատին տա, կարոտ չի լինի, Առակ. ԻԸ.27. Սա՞ չէ ծոմը, որին ես հավանում եմ. հացդ կտրես տաս սովածին, քո տուն տանես չքավորին, Ես. ԾԸ.6–7. Սովեցի և ինձ ուտելիք տվեցիք. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք. որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք, Մատ. ԻԵ.35–40. Տվեք ձեր ստացվածքից նրան, ով կարիք ունի, Մոսիա 4.16–26. Նրանք մեկմեկու բաժին էին հանում՝ և՛ աշխարհիկով, և՛ հոգևորով՝ համաձայն իրենց կարիքների և պետքերի, Մոսիա 18.29. Նրանց պատվիրվել էր միասին ծոմ պահել այն մարդկանց բարօրության համար, ովքեր չգիտեին Աստծուն, Ալմա 6.6. Աղոթեք ձեր բարօրության համար, և նրանց բարօրության համար, ովքեր ձեր շրջապատում են, Ալմա 34.27–28. Նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին, 4 Նեփի 1.3. Հիշեք աղքատներին, ՎևՈՒ 42.30–31. Այցելեք աղքատներին ու կարիքավորներին, ՎևՈՒ 44.6. Բոլոր բաներում հիշեք աղքատներին և կարիքավորներին, ՎևՈՒ 52.40. Վա՜յ ձեզ, հարուստնե՛ր, որ չեք կամենում ձեր ստացվածքը տալ աղքատներին, և վա՜յ ձեզ, աղքատնե՛ր, որ չեք բավարարվում, որ ագահ եք և չեք կամենում աշխատել, ՎևՈՒ 56.16–17. Սիոնում ոչ մի աղքատ չկար նրանց մեջ, Մովսես 7.18.