Հնազանդություն, Հնազանդ, Հնազանդվել Տե՛ս նաև Ականջ դնել; Ուրախություն; Պատվիրաններն Աստծո; Քայլել, Քայլել Աստծո հետ; Օրենք; Օրհնել, Օրհնված, Օրհնություն Հոգևոր իմաստով՝ հնազանդությունն Աստծո կամքը կատարելն է: Նոյն արեց բոլոր բաները, ինչպես Աստված պատվիրել էր նրան, Ծն. Զ.22. Աբրահամը հնազանդվեց Տիրոջը, Ծն. ԻԲ.15–18. Տիրոջ բոլոր ասածները կանենք, Ել. ԻԴ.7. Արդ, ով Իսրայել, լսիր և զգուշություն արա կատարելու, Բ Օր. Զ.1–3. Սիրիր Տիրոջը և հնազանդվիր նրա ձայնին, Բ Օր. Լ.20. Հնազանդությունը լավ է, քան զոհը, Ա Թագ. ԺԵ.22. Վախեցիր Աստծուց և պահիր նրա պատվիրանները, Ժող. ԺԲ.13–14. Ամեն մարդ չի մտնի երկնքի արքայությունը, այլ նա, ով կատարում է Հոր կամքը, Մատ. Է.21 (3 Նեփի 14.21). Եթե մեկը կամենում է կատարել նրա կամքը, նա կիմանա թե արդյոք վարդապետությունն Աստծուց է, Հովհ. Է.17. Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան մարդկանց, Գոր. Ե.29. Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին, Եփես. Զ.1 (Կող. Գ.20). Ես կգնամ և կանեմ այն, ինչ Տերը պատվիրել է, 1 Նեփի 3.7. Ես հնազանդվեցի Հոգու ձայնին, 1 Նեփի 4.6–18. Եթե մարդկանց զավակները պահում են Աստծո պատվիրանները, նա սնում է նրանց, 1 Նեփի 17.3. Զգուշացե՛ք, չլինի թե հնազանդվեք չար ոգուն, Մոսիա 2.32–33, 37 (ՎևՈՒ 29.45). Մարդիկ հնձում են իրենց վարձքը՝ համաձայն այն ոգու, որին հնազանդվել են, Ալմա 3.26–27. Մարդիկ շատ բաներ պետք է անեն իրենց ազատ կամքով, ՎևՈՒ 58.26–29. Ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը և չեն հնազանդվում նրա պատվիրաններին, ՎևՈՒ 59.21. Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ, ՎևՈՒ 82.10. Ամեն հոգի, որ հնազանդվում է իմ ձայնին, կտեսնի իմ երեսը և կիմանա, որ ես եմ, ՎևՈՒ 93.1. Ժողովուրդը պետք է խրատվի, մինչև որ հնազանդություն սովորի, ՎևՈՒ 105.6. Երբ մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա այն հիմնված է, ՎևՈՒ 130.21. Ադամը հնազանդ էր, Մովսես 5.5. Մենք կփորձենք նրանց՝ տեսնելու, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը կպատվիրի, Աբր. 3.25.