Վերաբերում է ողջ մարդկությանը՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Բոլոր տղամարդիկ և կանայք, բառացիորեն, Երկնային Հոր հոգևոր զավակներն են: Ծնվելով մահկանացու կյանքում, նրանք ստանում են ֆիզիկական, մահկանացու մարմին: Այդ մարմինները ստեղծվել են Աստծո պատկերով (Ծն. Ա.26–27 ): Տղամարդիկ և կանայք, որոնք հավատարիմ կլինեն անհրաժեշտ օրհնություններ ստանալու, պահելով իրենց ուխտերը, և պահելով Աստծո պատվիրանները, կստանան իրենց վեհացումը և կլինեն ինչպես Աստված:
Մարդու գործերն են խափանվում, ոչ թե Աստծո գործերը, ՎևՈՒ 3.3 .
Դուք չպետք է մարդուց ավելի շատ վախենայիք, քան Աստծուց, ՎևՈՒ 3.7 (ՎևՈՒ 30.11 ; 122.9 ).
Բոլոր բաներն արարվել են մարդու օգտի և օգտագործման համար, ՎևՈՒ 59.18 .
Ես գիտեմ, որ մարդը ոչինչ է, Մովսես 1.10 .
Աստծո գործը և փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը, Մովսես 1.39 .
Մարդը՝ Երկնային Հոր հոգեղեն զավակ
Նրանք իրենց երեսների վրա ընկան և ասացին. Ո՜վ Աստված, բոլոր մարմնի հոգիների Աստված, Թվ. ԺԶ.22 (Թվ. ԻԷ.16 ).
Դուք ձեր Տեր Աստծո զավակներն եք, Բ Օր. ԺԴ.1 .
Դուք աստվածներ եք և ամենքդ՝ Բարձրյալի զավակներ, Սաղ. ՁԲ.6 .
Դուք կենդանի Աստծո որդիք եք, Ովսե Ա.10 .
Մի՞թե մեր ամենքի հայրը մեկ չէ. մի՞թե մեկ Աստված չէ ստեղծել մեզ, Մաղ. Բ.10 .
Աստված բոլոր մարդկանց ստեղծեց հոգեղեն, նախքան նրանց երկրի վրա լինելը, Մովսես 3.5–7 .
Ես եմ Աստված. Ես արարեցի աշխարհը, և մարդկանց, նախքան նրանց մարմնում լինելը, Մովսես 6.51 .
Մարդ՝ Երկնային Հոր նման դառնալու ներուժը
Արդ դուք կատարյալ եղեք, ճիշտ ինչպես ձեր Հայրը, Մատ. Ե.48 (3 Նեփի 12.48 ).
Գրված չէ՞ ձեր օրենքում, որ դուք աստվածներ եք, Հովհ. Ժ.34 (ՎևՈՒ 76.58 ).
Մենք կարող ենք դառնալ Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, Հռովմ. Ը.17 .
Դու որդի ես, և եթե որդի, ապա Աստծո ժառանգ՝ Քրիստոսի միջոցով, Գաղ. Դ.7 .
Երբ նա հայտնվի նրա նման կլինենք, Ա Հովհ. Գ.2 .
Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ գահի վրա, Հայտ. Գ.21 .
Նրանք, ովքեր ժառանգում են սելեստիալ թագավորությունը, աստվածներ են, այսինքն՝ Աստծո որդիք, ՎևՈՒ 76.50, 58 .
Այն ժամանակ նրանք աստվածներ կլինեն, որովհետև ունեն ողջ զորությունը, ՎևՈՒ 132.20 .