Սուրբ գրություններ
Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ


Մորմոնի Գիրքը

Պատմություն գրված
Մորմոնի ձեռքով
թիթեղների վրա
վերցված Նեփիի թիթեղներից

Ուստի, այն Նեփիի ժողովրդի և նաև Լամանացիների հիշատակարանի մի կրճատում է,– գրված Լամանացիներին, որոնք Իսրայելի տան մի մնացորդ են. և նաև հրեային ու հեթանոսին,– գրված՝ պատվիրանի ձևով և նաև մարգարեության ու հայտնության ոգով,– գրված և կնքված և պահ տրված Տիրոջը, որպեսզի չոչնչացվի,– ի հայտ պիտի գա Աստծո զորությամբ ու պարգևով թարգմանվելով,– կնքված Մորոնիի ձեռքով և պահ տրված Տիրոջը, որպեսզի ի հայտ գա ուրույն ժամանակին՝ հեթանոսի միջոցով: Դրա թարգմանությունը՝ Աստծո պարգևով:

Նաև մի կրճատում, Եթերի Գրքից վերցված, որը Հարեդի ժողովրդի հիշատակարանն է, որոնք ցրվել էին այն ժամանակ, երբ Տերը խառնեց ժողովրդի լեզուն, երբ նրանք կառուցում էին աշտարակ՝ երկնքին հասնելու համար,– որը պետք է ցույց տա Իսրայելի տան մնացորդին, թե ինչպիսի մեծ բաներ է Տերն արել նրանց հայրերի համար. և որպեսզի նրանք կարողանան իմանալ Տիրոջ ուխտերը, որ նրանք վտարված չեն հավիտյան,– և նաև, որպեսզի համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին: Եվ արդ, եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են. ուստի, մի դատապարտեք Աստծո բաները, որպեսզի դուք կարողանաք անբիծ համարվել Քրիստոսի ատյանի առաջ:

Բնագիր թարգմանությունը, թիթեղներից անգլերեն,
Ջոզեֆ Սմիթ կրտսերի կողմից

Առաջին անգլերեն հրատարակությունը լույս է ընծայվել
Պալմիրայում, Նյու-Յորք, ԱՄՆ, 1830-ին