Սուրբ գրություններ
Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրություն


Մորմոնի Գրքի
մասին համառոտ բացատրություն

Մորմոնի Գիրքը մի սուրբ հիշատակարան է հնադարյան Ամերիկայի ժողովուրդների մասին և փորագրված է եղել մետաղյա թերթերի վրա: Գրքում ինքնին խոսվում է չորս տեսակի մետաղյա թիթեղների մասին.

  1. Նեփիի Թիթեղները, որոնք երկու տեսակի էին՝ Փոքր Թիթեղներ և Մեծ Թիթեղներ: Առաջիններն ավելի շատ նվիրված էին հոգևոր հարցերին ու մարգարեների ծառայություններին և ուսմունքներին, մինչդեռ վերջիններս հիմնականում զբաղեցվել էին՝ առնչվելով ժողովուրդների աշխարհիկ պատմությանը (1 Նեփի 9.2–4): Մոսիայի ժամանակից սկսած, այնուամենայնիվ, մեծ թիթեղները նույնպես ընդգրկում են հոգևոր մեծ նշանակություն ունեցող հարցեր:

  2. Մորմոնի Թիթեղները, որոնք պարունակում են Նեփիի Մեծ Թիթեղների Մորմոնի կրճատումը՝ բազմաթիվ մեկնաբանություններով: Այս թիթեղներն ընդգրկում էին նաև Մորմոնի պատմության շարունակությունը և հավելումներ նրա որդու՝ Մորոնիի կողմից:

  3. Եթերի Թիթեղները, որոնք ներկայացնում են Հարեդացիների մասին մի պատմություն: Այս հիշատակարանը կրճատվել է Մորոնիի կողմից, որը զետեղել է իր սեփական մեկնաբանությունները և միացրել հիշատակարանը ընդհանուր պատմության հետ՝ «Եթերի Գիրք» անվանումով:

  4. Արույրե թիթեղները՝ բերված Լեքիի ժողովրդի կողմից Երուսաղեմից, 600 տարի Ք.ծ.ա.: Սրանք պարունակում էին «Մովսեսի հինգ գրքերը…. և նաև հրեաների մի հիշատակարան, սկսած սկզբից…. մինչև Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկիզբը: Եվ նաև սուրբ մարգարեների մարգարեությունները» (1 Նեփի 5.11–13): Շատ քաղվածքներ՝ այս թիթեղներից, մեջբերելով Եսայիային և ուրիշ աստվածաշնչյան և ոչ աստվածաշնչյան մարգարեների, հայտնվում են Մորմոնի Գրքում:

Մորմոնի Գիրքը պարունակում է տասնհինգ գլխավոր մասեր կամ բաժիններ՝ հայտնի որպես գրքեր, բացառությամբ մեկի, յուրաքանչյուրն իր հիմնական հեղինակի անունով անվանված: Առաջին մասը (առաջին վեց գրքերը՝ վերջանալով Օմնիով) թարգմանություն է Նեփիի Փոքր Թիթեղներից: Օմնիի և Մոսիայի գրքերի միջև մի ներդիր է, որը կոչվում է Մորմոնի Խոսքեր: Այս ներդիրը Փոքր Թիթեղների վրա փորագրված հիշատակարանը կապում է Մեծ Թիթեղների Մորմոնի կրճատման հետ:

Ամենաերկար մասը, սկսած Մոսիայից, մինչև Մորմոն, գլուխ 7-ը ներառյալ, Նեփիի Մեծ Թիթեղների՝ Մորմոնի կրճատման թարգմանությունն է: Եզրափակիչ մասը, սկսած Մորմոն, գլուխ 8-ից մինչև գրքի վերջը, փորագրվել էր Մորմոնի որդի Մորոնիի կողմից, որը, իր հոր կյանքի հիշատակարանն ավարտելուց հետո, կատարեց Հարեդացիների հիշատակարանի կրճատումը (որպես՝ «Եթերի Գիրքը») և հետագայում ավելացրեց այն մասերը, որոնք հայտնի են որպես «Մորոնիի Գիրքը»:

Վերջին Նեփիացի մարգարե-պատմագիրը՝ Մորոնին, մոտավորապես Ք.ծ.հ. 421 թվականին կնքեց սուրբ հիշատակարանը և այն պահ տվեց Տիրոջը, որպեսզի ի հայտ բերվի վերջին օրերին, ինչպես կանխագուշակվել էր Աստծո ձայնով՝ իր հնագույն մարգարեների միջոցով: Ք.ծ.հ. 1823 թվականին, այս նույն Մորոնին, արդեն հարություն առած անձնավորություն, այցելեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, իսկ ավելի ուշ, հանձնեց նրան փորագրված թիթեղները: