Այցելող Ուսուցիչների Ուղերձ, դեկտեմբեր 2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Խաղաղության իշխան
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք՝ reliefsociety.lds.org:
«Փրկիչն իրական խաղաղության աղբյուրն է,- ասել է Երեց Քվենթին Լ. Քուքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից,- Կյանքի փորձություններով հանդերձ` Փրկչի Քավության և Նրա ողորմածության շնորհիվ, արդար կյանքը կպարգևատրվի անձնական խաղաղությամբ»:1 Գիտակցելով, որ Հիսուս Քրիստոսը Խաղաղության Իշխանն է, մենք ներքին խաղաղություն կգտնենք և կմեծացնենք առ Նա մեր հավատքը:
Հիսուս Քրիստոսն ասել է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33): Այդ ճշմարտության մասին իր վկայությունը բերելով, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական Լինդա Ս. Ռիվսն ասել է. «Տերը ողորմած գտնվեց իմ հանդեպ՝ օգնելով թեթևացնել իմ բեռը: Նա օգնեց ինձ մեծ խաղաղություն զգալ»:2
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է. «Խաղաղության համար կատարյալ վայր կարող է հանդիսանալ մեր տունը, որտեղ հնարավորինս ամեն ինչ արել ենք Տեր Հիսուս Քրիստոսին կենտրոնում պահելու համար»:3
Լրացուցիչ սուրբ գրություններ
Եսայիա 9.6; Ղուկաս 2.14; Հովհաննես 14.27; 1 Նեփի 13.37; Վարդապետություն և Ուխտեր 59.23
Սուրբ գրություններից
Եսայիան մարգարեացավ Հիսուս Քրիստոսի՝ Խաղաղության իշխանի ծննդի մասին (տես Եսայիա 9.6): Հինգ տարի անց Ամերիկաներում Սամուել Լամանացին պատմեց Քրիստոսի ծննդին զուգորդող նշանների մասին (տես Հելաման 14.3, 5): Երբ մարգարեացած օրը եկավ, անհավատները սպառնում էին պատժել բոլոր քրիստոնյաներին, եթե այդ նշանները ի հայտ չգային: Նեփի մարգարեն «ուժգնորեն աղաղակեց առ Տերը՝ ամբողջ այդ օրը. և ահա, Տիրոջ ձայնը եկավ նրան՝ ասելով. … Էգուց ես գալիս եմ աշխարհ» (3 Նեփի 1.12–13): Նշաններն ի հայտ եկան, և Քրիստոսի ծննդով «ժողովուրդը սկսեց կրկին խաղաղություն ունենալ երկրում» (հատված 23):
Բեթլեհեմում Մարիամն «իր անդրանիկ որդին ծնեց և պատեց խանձարուրներով և մսուրի մեջ դրավ» (Ղուկաս 2.7):
© 2014 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/14: Թարգմանության հաստատումը. 6/14: Visiting Teaching Message, December 2014-ի թարգմանությունը: Armenian 10872 201