Այցելող Ուսուցիչների Ուղերձ
Հիսուս Քրիստոսի հատկանիշները. Առանց մեղքի
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք՝ reliefsociety.lds.org:
Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, միակն էր, ով կարող էր քավություն կատարել մարդկության համար: «Հիսուս Քրիստոսը՝ անբիծ գառը, պատրաստակամորեն դրեց Իրեն զոհասեղանի վրա և վճարեց մեր մեղքերի գինը», - ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Դիտեր Ֆ. Ուխդորֆը:1: Հասկանալը, որ Հիսուս Քրիստոսը առանց մեղքի էր, կարող է օգնել մեզ մեծացնել Նրա հանդեպ մեր հավատքը և աշխատել պահել Նրա պատվիրանները, ապաշխարել և դառնալ մաքուր:
«Հիսուս Քրիստոսը մարմնեղեն և հոգեղեն էակ էր, սակայն Նա անձնատուր չեղավ փորձությանը (տես Մոսիա 15.5)», - ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը: «Մենք կարող ենք ապավինել Նրան, … քանի որ Նա հասկանում է: Նա հասկանում է փորձությունը, և Նա հասկանում է, թե ինչպես հաղթել փորձությանը: …
…Նրա Քավության զորությունը կարող է ջնջել մեր մեղքի ազդեցությունը մեր մեջ: Երբ մենք ապաշխարում ենք, Նրա քավող ողորմածությունը արդարացնում և մաքրագործում է մեզ (տես 3 Նեփի 27.16–20): Դա նման է նրան, որ մենք դիմադրություն ցույց տանք, անձնատուր չլինենք փորձությանը:
Մինչ մենք օր օրի և շաբաթ առ շաբաթ ջանում ենք հետևել Քրիստոսի ցույց տված ուղուն, մեր հոգին հաստատում է իր նշանակությունը, ներքուստ մղվող պայքարը նվազում է և փորձությունները դադարում են անհանգստացնել մեզ»: 2
Լրացուցիչ սուրբ գրություններ
Սուրբ գրություններից
Փրկիչը վճարեց մեր մեղքերի գինը Աստծո Որդին լինելու, Իր անմեղ կյանքի, Իր տառապանքի և Իր արյունը Գեթսեմանիի պարտեզում թափելու, խաչի վրա Իր մահվան և գերեզմանից Հարություն առնելու միջոցով: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք կրկին մաքրվել, եթե ապաշխարենք մեր մեղքերից:
Բենիամին թագավորն ուսուցանեց իր ժողովրդին Հիսուս Քրիստոսի Քավության մասին և ապա հարցրեց, թե արդյոք նրանք հավատում էին իր խոսքերին: «Նրանք բոլորը միաձայն աղաղակեցին՝ ասելով. … Հոգին …մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք: …
Եվ մենք հոժար ենք մտնել ուխտի մեջ մեր Աստծո հետ՝ կատարելու նրա կամքը և բոլոր բաներում հնազանդ լինելու նրա պատվիրաններին» (Մոսիա 5.1-2, 5):
Մենք նույնպես կարող ենք «հզոր փոփոխություն» ունենալ մեր սրտերում, ինչպես Բենիամին Թագավորի ժողովուրդը, ովքեր «այլևս հակված չէին գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5.2):
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/14: Թարգամնության հաստատումը. 6/14: Visiting Teaching Message, February 2015-ի թարգմանությունը: Armenian 12582 201
Խորհեք այս մասին
Ինչպե՞ս է մաքուր լինելը տարբերվում կատարյալ լինելուց: