Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2016
Տաճարային ծեսեր և ուխտեր
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:
Փրկության և վեհացման համար անհրաժեշտ բոլոր արարողությունները ուղեկցվում են Աստծո հետ կապվող ուխտերով: «Կապել և պահել ուխտեր նշանակում է ընտրել՝ կապել մեզ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ»,- ասել է Սփոփող Միության գերագույն նախագահ Լինդա Ք․ Բըրթընը։1
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է․ «Տերն ասել է. «Արարողություններում է բացահայտվում … աստվածայնության զորությունը»։
Աստծո կողմից հատուկ օրհնություններ են նախատեսված ամեն արժանի անձնավորության համար, ով մկրտվել է, ստացել Սուրբ Հոգին և մշտապես ճաշակում է հաղորդությունից»։2
«Երբ տղամարդն ու կինը այցելում են տաճար,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը,- նրանք երկուսն էլ օժտում են ստանում այդ նույն զորության շնորհիվ, որը քահանայության զորությունն է …
… Բոլոր տղամարդիկ և բոլոր կանայք իրենց կյանքում օգնության համար կարող են զգալ այդ զորությունը։ Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալու անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորումից, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի»։3
Լրացուցիչ սուրբ գրություններ
Իրական պատմություններ
2007 թվականին, Պերուում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Յոթանասունից Երեց Մարկոս Բ․ Նաշը հանդիպեց ճյուղի նախագահ Վենկեսլաո Կոնդիի և նրա կնոջ՝ Պամելայի հետ։ Երեց Նաշը Քույր Կոնդիին հարցրեց, թե ինչպես էին նրանց երեխաները։ Ժպիտը դեմքին նա պատասխանեց, որ Աստծո ողորմածության շնորհիվ նրանք բոլորն ապահով էին և առողջ։ Նա հարցրեց Կոնդիների տան մասին։
«Այն այլևս չկա»,- կարճ պատասխանեց նա։
«Բայց այնուամենայնիվ,- նկատեց երեց Նաշը,- դուք խոսելիս դեռ ժպտում եք»։
«Այո,- ասաց նա,- ես աղոթել եմ և այժմ խաղաղ եմ։ Մեզ համար կարևոր բաները մնացել են։ Մենք ամուսիններով ողջ ենք, երեխաները ողջ են, մենք կնքված ենք տաճարում, մենք ունենք այս հրաշալի Եկեղեցին և մենք ունենք Տիրոջը։ Տիրոջ օգնությամբ մենք նորից կկառուցենք»։ …
Ի՞նչն է, որ Աստծո հետ ուխտեր կապելիս և պահելիս մեզ զորություն է տալիս, որ ժպտանք դժվարությունների մեջ, որ օգնում է ձախորդությունները հաղթության վերածել …
Աղբյուրն Աստվածն է։ Այդ զորությունը ձեռք է բերվում Նրա հետ ուխտ կապելով»։4
© 2016 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/15: Թարգմանության հաստատումը. 6/15: First Presidency Message, June 2016-ի թարգմանությունը: Armenian. 12866 201