Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցումների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
Նիլ Լ. Անդերսեն |
(83) Հասկանալով, որ Փրկիչը տեղյակ է իր տառապանքից, հավատարիմ միսիոները հաղթահարում է հուսահատությունը` բուժվելով ահաբեկչական ռմբակոծությունից ստացած վերքերից: Դստեր մահից հետո Ռասսել Մ. Նելսոնը վստահեցնում է, որ Հիսուս Քրիստոսը կօգտագործի հարության բանալիները բոլոր նրանց համար, ովքեր մահանում են: Ռասսել Մ. Նելսոնը վկայում է Պուերտո Ռիկոյի անդամներին, որ «մենք կարող ենք ուրախություն գտնել նույնիսկ մեր ամենավատ հանգամանքներում»: |
Բրայըն Ք․ Էշթոն |
(93) Բրայըն Ք. Էշթոնի կինը սկսում է ավելի լավ հասկանալ Աստծո բնույթը և Նրա սերն ու երախտագիտությունը Իր զավակների հանդեպ: |
Մ. Ռասսել Բալլարդ |
(71) Ունենալով վշտի ծանր զգացում ընտանիքի անդամների և միլիոնավոր մարդկանց մահվան կապակցությամբ, ովքեր մահացել են պատերազմի դաշտերում կամ հիվանդության հետևանքով, Ջոզեֆ Ֆ. Սմիթը ստանում է «մահացածների փրկագնման տեսիլքը»: |
Սթիվեն Ռ. Բանգերթեր |
(15) Սթիվեն Ռ. Բանգերթերի թոռները թաղում են քարերը, որոնց վրա գրել են երջանիկ կյանքի հիմքը՝ Հիսուս Քրիստոսին ներկայացնող ուղերձներ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցնում է ծնողներին երեխաներին ուսուցանելու իրենց պարտականության մասին: Սթիվեն Ռ. Բանգերթերի որդին առաջարկում է օգնել իր ծնողներին պատրաստվել ծառայելու միսիայում: Սուրբ Հոգին առաջնորդում է տարեց մարդուն հետ՝ դեպի Եկեղեցի և դեպի նրա մանկության հոգևոր ապահովությունը: |
Շեյն Մ. Բոուեն |
(80) Մորմոնի Գրքի զորությամբ մի մարդու դարձը դեպի Եկեղեցի մեծ ազդեցություն է թողնում Շեյն Մ. Բոուենի վրա: |
Մ. Ջոզեֆ Բրոու |
(12) Ալյասկայում (ԱՄՆ) ունեցած փորձառության շնորհիվ Մ. Ջոզեֆ Բրոուն սովորում է, որ Աստծո հետ անհնարին բան չկա: Մի ցցի նախագահ հասկանում է, որ խաղաղությունը գալիս է ներման հետ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Միսիայում ծառայելու ցանկություն հայտնելով, Մ. Ջոզեֆ Բրոուի դուստրը սովորեցնում է հորը, թե ինչպես է պետք կատարել դժվար գործերը: |
Մեթյու Լ․ Քարփենթեր |
(101) Մեթյու Լ. Քարփենթերի որդին ավարտում է իր լիաժամկետ միսիան ինսուլտից ապաքինվելուց հետո: |
Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(30) Չնայած տառապանքին, Եկեղեցու չորս անդամներն անսասան են մնում Քրիստոսի հանդեպ իրենց հավատքում և ստանում են Նրա աջակցությունը: |
Քվենթին Լ. Քուք |
(8) Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութը զորացնում է Բրազիլիայից մի ընտանիքի հավատքը, վկայությունը և ավետարանի ըմբռնումը: |
Բոննի Հ․ Քորդոն |
(74) Մի երիտասարդ կին և մեծահասակ քույր ընկերանում են, ինչն օրհնում է նրանց կյանքը: Բոննի Հ. Քորդոնը և նրա սպասավորության զուգընկերը սիրով են շրջապատում մի քրոջ, որին այցելում են: Սպասավորող մի եղբայր մտերմություն և վստահություն է հաստատում մի եղբոր հետ, որի կինն ինքնասպանության փորձ էր արել: |
Մայքլ Դ․ Քրեյգ |
(52) Կամիլլա Քիմբալն ուսուցանում է ծխի անդամին «երբեք չզսպել մեծահոգի միտքը»: |
Դին Մ. Դեյվիս |
(34) Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կանխատեսում է, թե որտեղ պետք է կառուցվի Վանկուվերի Բրիտանական Կոլումբիա տաճարը: |
Հենրի Բ. Այրինգ |
(58) Հենրի Բ. Այրինգը զարմանում է, թե ինչպես է մայրը ժամանակ ու եռանդ ունեցել Պողոս Առաքյալի ճանփորդությունների քարտեզը կազմելու համար: (90) Հենրի Բ. Այրինգը սովորում է մարդկանց հետ վարվել այնպես, կարծես նրանք «խորը վշտի մեջ են»: Փրկիչը հոգ է տանում Հենրի Բ Այրինգի կնոջ մասին, մինչ նա դժվարությունների մեջ է: |
Քրիստինա Բ. Ֆրանկո |
(55) Քրիստինա Բ. Ֆրանկոն իմանում է, որ Երեխաների Միության իր ուսուցչի շոկոլադե տորթի գաղտնի բաղադրիչներն են սերն ու զոհաբերությունը: |
Ռոբերտ Ս. Գայ |
(97) Սուրբ Հոգին օգնում է Ռոբերտ Ս. Գային տեսնել իր ավագ քրոջն այնպես, ինչպես Աստված է տեսնում նրան: Ջեյմս Ի. Թալմիջը սպասավորում է դիֆթերիայով վարակված մի ընտանիքի: |
Ջեք Ն․ Ջերարդ |
(107) Այն բանից հետո, երբ Ջեք Ն․ Ջերարդին ախտորոշեցին լուրջ հիվանդություն, նա կյանքը տեսնում է հավերժության տեսանկյունից: |
Ջերիթ Վ. Գոնգ |
(40) Երեց Ռիչարդ Գ. Սքոթը և Ջերիթ Վ. Գոնգը քննարկում են հավատքը՝ ջրաներկերով հավատի կրակ նկարելիս: Մի քահանայություն կրող օգնում է ոչ ակտիվ մի զույգի վերադառնալ Եկեղեցի: |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(77) Սպասավորելուն ուղղված երեխաների խնդրանքը օգնում է մի հոր ներել ու վերադառնալ Եկեղեցի, ինչի արդյունքում ընտանիքին օրհնություններ է ստանում: |
Ջոյ Դ․ Ջոնս |
(50) Ջոյ Դ. Ջոնսը և նրա ամուսինը հարատև ընկերական հարաբերություններ են հաստատում ոչ ակտիվ մի ընտանիքի հետ, երբ սովորում են ծառայել՝ Տիրոջ հանդեպ սիրուց դրդված: |
Ռասսել Մ. Նելսոն |
(6) Մի մայր սիրում է եկեղեցին իր տանն ունենալ, քանի որ ամեն կիրակի հաղորդությունն օրհնելը ստիպում է իր ամուսնուն ավելի պարկեշտ բառապաշար օգտագործել տանը: (68) Ռասսել Մ. Նելսոնը պատահաբար ակնարկում է իրեն որպես մայր: Մի տղա շնորհակալություն է հայտնում մորը այն բանից հետո, երբ Սուրբ Հոգին հուշում է մորը փոխել տղայի սմարթֆոնը սովորական հեռախոսով: (87) Բենջամին Դե Հոյոսը բացատրում է ռադիոհաղորդման մի տնօրենի, որ Եկեղեցու երկար անունը ընտրված է Փրկիչի կողմից: |
Դալլին Հ. Օուքս |
(61) Մի երիտասարդ փախստական բանտարկվում է, երբ պատասխան է տալիս նրանց, ովքեր հրահրում են իրեն: |
Փոլ Բ. Փայփեր |
(43) Մի երիտասարդ կին, ով պատրաստվում է մկրտվել, ասում է, որ Հիսուս Քրիստոսի անունը մեր վրա վերցնել նշանակում է՝ «ես կարող եմ ունենալ Սուրբ Հոգին»: |
Ռոնալդ Ա. Ռասբանդ |
(18) Ռոնալդ Ա. Ռասբանդի դուստրը և փեսան հաղթահարում են երեխաներ լույս աշխարհ բերելու հետ կապված իրենց վախը: |
Գարի Ի. Սթիվենսոն |
(110) Ծխի անդամը սպասավորող ձեռք է մեկնում մոլորվող Կառլոս Ա. Գոդոյին: Ֆերմերը 200 ոչխար կորցնում է գիշատիչների պատճառով: Հովվաշունը կորած ոչխարներին ապահով հետ է բերում: |