Նոր ծրագիր 2019թ. համար
2019թ․ հունվարից երեցների քվորումի և Սփոփող Միության ժողովները տեղի կունենան ամսվա միայն երկրորդ և չորրորդ կիրակի օրերին: Այդ ժողովները կկենտրոնանան վերջին գերագույն համաժողովի ուղերձների վրա։ Այդ ժողովների համար նախատեսված ուսուցման առաջարկներ կարելի է գտնել Լիահոնա մայիս և նոյեմբեր ամսվա ամսագրերում և Ավետարանի Գրադարան հավելվածում։
Այլ փոփոխություններ, որոնք տեղ կգտնեն սկսած 2019 թվականից, ներառում են հետևյալը․
-
Առաջին կիրակի օրը անցկացվող խորհրդի ժողովները կդադարեցվեն։ Սակայն, անհրաժեշտության դեպքում, երեցների քվորումները և Սփոփող Միությունները կարող են օգտագործել երկրորդ կամ չորրորդ կիրակնօրյա ժողովների մի մասը, որպեսզի խորհրդակցեն կարևոր թեմայի շուրջ։
-
Բացման վարժությունները, որոնց ընթացքում Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները հավաքվում են միասին, կամ Սփոփող Միության քույրերը և երիտասարդ աղջիկներն են հավաքվում միասին, այլևս տեղի չեն ունենա։
-
Երեցների քվորումի և Սփոփող Միության ժողովները չեն սկսվի բացիչ օրհներգով կամ աղոթքով, բայց կփակվեն փակման աղոթքով։