Լույսի 200 տարիներ
200 տարի առաջ մի գեղեցիկ ու պարզ օր մի երիտասարդ տղամարդ մտավ ծառերի մի պուրակ այն մտադրությամբ, որ ներում փնտրի և աղոթի այն մասին, թե որ եկեղեցուն պետք է միանա: Մի հրաշալի տեսիլքից նա իմացավ, որ դրանցից ոչ մեկին չպետք է միանա: Այսպիսով նշանավորվեց Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման սկիզբը. մի գործընթաց, որը շարունակվում է մեր օրերում:
Այս համարում մենք տոնում ենք լույսի 200 տարին.
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանում է, թե Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմերում ինչպես կարող է պատրաստել մեզ և ուրիշներին Տիրոջ Երկրորդ Գալուստին:
-
Երեց Լեգրան Ռ. Քըրթիս Կրտսերը ցույց է տալիս, թե Վերջին Օրերի Սրբերը ինչպիսի ներդրում են ունեցել շարունակվող Վերականգնման գործում և մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է ներդրում ունենալ:
-
Երիտասարդների համար Երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվում է հինգ ճշմարտություններով, որոնք մենք կարող ենք սովորել Առաջին Տեսիլքից (էջ 52):
Մինչ մենք սովորում ենք մեր մարգարեների խոսքերից և հավատարիմ Սրբերի պատմություններից, գուցե մենք ևս հասնենք նույն գիտելիքին, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը 200 տարի առաջ. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրական, ապրող էակներ են, ովքեր սիրում են մեզ: Եվ եկեք կիսվենք այդ գիտելիքով մեր ընկերների ու հարևանների հետ:
Հարգանքով՝
Երեց Ռենդի Դ. Ֆանկ՝ Յոթանասունից
Եկեղեցու ամսագրերի տնօրեն