2020
COVID-19 համավարակով պայմանավորված հոգևոր աճը
Օգոստոս 2020 թ․


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

COVID-19 համավարակով պայմանավորված հոգևոր աճը

COVID-19 համավարակը զգալիորեն ազդել է աշխարհով մեկ սփռված Սրբերի վրա: Շատերը հիվանդացել են՝ վարակվելով COVID-19- ով․ ցավոք, ոմանք կորցրել են իրենց կյանքն այս մահացու վիրուսի պատճառով: Մենք մտածում և աղոթում ենք այդ թանկագին հոգիների համար։ Միևնույն ժամանակ, այդ համավարակը տարբեր հնարավորություններ և օրհնություններ է տվել մեզ։

Օրինակ, ելնելով անհրաժեշտությունից, ամբողջ աշխարհում մարդիկ դժվարանում էին աշխատել տանից։ Երբեմն շեղող հանգամանքները շատ էին։ Բայց միևնույն ժամանակ, դա մարդկանց հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների հետ:

Մեկ այլ օրինակ է հանդիսանում Եկեղեցու տնակենտրոն ժողովների զարգացումը: Այո՛, անդամները կարոտել են իրենց ծխերն ու ընկերներին։ Բայց միևնույն ժամանակ, ընտանիքի անդամները հնարավորություն ունեցան հատուկ ղեկավարման հմտություններ և այլ փորձառություններ ձեռք բերել՝ ունենալով տարբեր հանձնարարություններ Եկեղեցու այդ տնակենտրոն ժողովների ընթացքում: Շատ անդամներ պատմել են, որ իրենք այս իրավիճակը նմանեցրել են Եկեղեցու ռահվիրաների ժամանակաշրջաններին Արևելյան Եվրոպայում։ Եղբայրության, ընկերության և փոխադարձ աջակցության ոգին մի բան է, որն արթնացրել է ոչ միայն «հին օրերի» լավ հիշողություններ, այլև անդամներին խրախուսել է վերանայել հոգևոր հարցերին վերաբերող իրենց մոտեցումը:

Տարիների ընթացքում մենք պատրաստվել ենք այն օրերի համար, երբ այլևս չենք երկրպագի որպես համայնք, այլ կերկրպագենք տանը: Եկեղեցու Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագիրը բոլորիս հանդեպ Տիրոջ սիրո հզոր վկայություն է, որը փոխանցվում է Նրա ապրող մարգարեի միջոցով: Օգտագործելով Եկ, հետևիր ինձ ծրագիրը մեր տներում ավետարանի երկրպագության համար, մեր անդամներից շատերը նոր պատկերացում են ստացել այն մասին, թե ինչպես ապրել ավետարանով և այն լիովին ուսումնասիրել տներում։ Մեր տները բառացիորեն վերածվել են երկրպագության վայրերի:

Բացի այդ, վերջին տարիներին մեր ղեկավարներն օգնել են մեզ ավելին իմանալ հանգստության օրվա մասին և խորհուրդ են տվել փոխել մեր կիրակնօրյա վարքագիծն այնպես, որ դա լինի մեր անձնական նշանը Տիրոջը:

Ընդգծենք, որ տունը մեր սրբավայրն է, որտեղ մենք կարող ենք ապաստան գտնել փոթորիկից, կենտրոնանալով վերականգնման և Մորմոնի Գրքի ի հայտ գալու վրա, առաջնորդությունը, թե ինչպես կարելի է կարգավորել մեր կյանքը, որպեսզի կարողանանք Լսել Նրան, և Հանգստության օրվա սուրբ բնույթի ըմբռնումը մարգարեական այն քայլուղու քարերն են, որոնք մեզ պատրաստել են այս օրվա համար:

Մեր կյանքը չի կանգնել COVID-19 համավարակի պատճառով․ ընդհակառակը, մեզ հնարավորություն տրվեց ավելի շատ ժամանակ անցկացնել մեր ընտանիքների հետ, ավելի շատ ժամանակ ունենալ մարդկանց հետ շփվելու համար, ավելի շատ ժամանակ հատկացնել մեր նախնիներին գտնելու համար և ավելի շատ ժամանակ ունենալ Փրկիչին մոտենալու համար։ Մենք պատրաստվել ենք այս օրվա համար։

Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. Եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը: (Եբրայեցիս 11․7)

Տապանում ունեցած Նոյի ընտանիքի կարանտինի փորձառության նման, մենք հավատքով քայլում ենք ապրող մարգարեների խորհուրդներին հետևելով, որպեսզի պատրաստենք հոգևոր և ֆիզիկական ամուր տապան մեր իսկ ընտանիքների համար: Վիրուսի տարածումից ամիսներ առաջ մեզ խորհուրդ տվեցին ամրացնել մեր անձնական տապանները։

Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, եւ տապանը կմտնես դու եւ քո որդիքը, եւ կինդ եւ որդկանցդ կանայքը քեզ հետ։ (Ծննդոց 6․18)

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիության մասին: Ես վկայում եմ, որ Նա հսկում է մեզ: Նա առաջնորդում է մեզ իր կենդանի մարգարեի՝ Ռասսել Մ. Նելսոնի միջոցով: Մենք շատ բան ենք սովորել COVID-19 այս համավարակի շնորհիվ և կշարունակենք ավելին սովորել: Տերը եղել է մեր կողքին, երբ մենք անցել ենք այս դժվարին ժամանակների միջով:

Տպել